Նեա Սալամիսը հաղթել է, հայ ֆուտբոլիստները մասնակցել են խաղին

21:34 10.08.2017

Կիրպոսական «Նեա Սալամիսը» ստուգողական հանդիպում է անցկացրել «Ապոլոնի» հետ և հաղթել 2:1 հաշվով:

«Նեա Սալամիսի» կազմում հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Տարոն Ոսկանյանը և Դավիթ Մանոյանը:

Ոսկանյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Մանոյանը փոխարինման է մտել ընդմիջումից հետո:

Հիշեցնենք, որ Կիպրոսի առաջնության մեկնարկային տուրում «Նեա Սալամիսը» կհանդիպի «Անորտոսիսին»:

Share |

Լրահոս