Նիկո Ռոսբերգ. Չեմ տեսնում, թե ինչի հաշվին պետք է Ֆերարին մրցակցի Մերսեդեսի հետ

20:02 10.08.2017

Ֆորմուլա 1-ի Աշխարհի 2016 թվականի չեմպիոն Նիկո Ռոսբերգը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում «Ֆերարին» դժվար թե կարողանա խնդիրներ ստեղծել «Մերսեդեսի» համար:

Ըստ Ռոսբերգի` ամառային դադարից հետո «Մերսեդեսը» պետք է ապացուցի իր գերազանցությունը: 

«Ֆերարին» ձմռանը լավ է աշխատել, սակայն մրցաշրջանի ընթացքում պետք է բարելավել մեքենան: Ես կասկածում եմ, որ «Ֆերարին» կարողանա հավասարվել «Մերսեդեսի» հետ:

Բելգիայում մենք կտեսնենք «Մերսեդեսին» հրաշալի վիճակում: Չեմ տեսնում, թե ինչի հաշվին պետք է «Ֆերարին» մրցակցի «Մերսեդեսի» հետ: 

Պետք է խոստովանել, որ Ֆետելը բարդ մրցակից է Հեմիլթոնի և Բոտասի համար, սակայն երբեմն նա դժվարանում է վերահսկել իր հույզերը»,- Ռոսբերգի խոսքն է մեջբերում F1i-ը:

Share |

Լրահոս