Եղիշե Մելիքյանի Ստալն ուսումնամարզական հավաք կանցկացնի Հայաստանում

22:24 10.08.2017

Կամենսկոեի «Ստալն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Հայաստանում,- տեղեկացնում է լրագրող Իգոր Բուրբասը:

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Հայաստան կժամանի ԱԱ-2018-ի ընտրական փուլի հանդիպումներով պայմանավորված դադարի ժամանակ:

««Ստալը» միջազգային հանդիպումներով պայմանավորված դադարը ճիշտ կօգտագործի: Ուկրաինական ակումբն առաջին անգամ հավաք կանցկացնի Հայաստանում: Նոր ուղղություն ենք բացահայտում»,- գրել է Բուրբասը թվիթերյան իր միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ «Ստալը» Ուկրաինայի 2017/18թթ. առաջնության աղյուսակում 6 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս