ՈւԵՖԱ-ն հրապարակել է 2016/17թթ. մրցաշրջանի լավագույն գոլի հավակնորդներին

22:38 10.08.2017

ՈւԵՖԱ-ն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք հավակնում են դառնալ 2016/17թթ. մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակը:

Հավակնորդ գոլերը որոշել են ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային և տեխնիկական կոմիտեների ներկայացուցիչները, ինչպես նաև կազմակերպության պաշտոնական կայքի թղթակիցները:

Մրցաշրջանի լավագույն գոլը կընտրեն կայքի այցելուները: Քվեարկությունը կավարտվի օգոստոսի 29-ին:

Հավակնորդների թվում են Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Կառլոս Կազեմիրոն և Մարկո Ասենսիոն, Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը, «Աուստրիայի» հարձակվող Կևին Ֆրիզենբիհլերը, «Ֆեներբահչեի» հարձակվող Մուսա Սոուն, Իտալիայի կանանց հավաքականի հարձակվող Դանիելա Սաբատինոն, «Բարսելոնայի» երկրորդ թիմի հարձակվող Խորդի Մբուլան, ով այս ամառ տեղափոխվել է ֆրանսիական «Մոնակո»:

Գոլերը դիտելու և քվեարկելու համար սեղմեք այստեղ:

Share |

Լրահոս