Արսենալը Սանչեսին ԱՊԼ-ի համար ռեկորդային աշխատավարձ է առաջարկել

11:40 11.08.2017

«Արսենալը» հարձակվող Ալեքսիս Սանչեսին շաբաթական 300 հազար ֆունտ աշխատավարձ է առաջարկել, հայտնում է «Daily Mail»-ը:

Եթե չիլիացի ֆուտբոլիստն ընդունի այս առաջարկն, ապա կդառնա Անգլիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: 

Այս պահին 28-ամյա ֆուտբոլիստը «զինագործների» կազմում շաբաթական 140 հազար ֆունտ է ստանում:

Այս պահին ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը գլխավորում է ՄՅՈւ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան, որը շաբաթական 290 հազար ֆունտ է ստանում:

Սանչեսի պայմանագիրը, որը 2014 թվականից է հանդես գալիս անգլիական ակումբում, ավարտվում է հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո: Ավելի վաղ, ԶԼՄ-ները հայտնում էին, որ չիլիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին»:

 

 

Share |

Լրահոս