Արարատը և Նիոնը կհամագործակցեն

14:49 11.08.2017

Երևանի «Արարատը» և շվեյցարական «Նիոնը» համագործակցելու են:

Հայկական ակումբի գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանն armsport.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հայ պատանի և երիտասարդ ֆուտբոլիստներին՝ արտասահմանում հանդես գալու լավ հնարավորություններ են ընձեռվելու:

«Համագործակցությունը լինելու է ի շահ «Արարատի» և հայկական մանկապատանեկան ֆուտբոլի: Տաղանդավոր և հեռանկարային ֆուտբոլիստների համար ճանապարհներ են բացվելու դեպի «Նիոն» կամ այլ ակումբների ակադեմիաներ: 

Սկզբնական շրջանում 14-ից 17 տարեկան ֆուտբոլիստների մասնակցությամբ խաղերի տեսագրություններն ուղարկելու ենք մեր գործընկերներին, ովքեր վերլուծելու են և որոշումներ են կայացնելու, անհրաժեշտության դեպքում նաև կժամանեն Հայաստան և տեղում կծանոթանան որևէ ֆուտբոլիստի հետ»:

Նշենք, որ «Նիոնի» նախագահը Վարդան Սրմաքեշն է, ով նաև «Արարատի» համասեփականատերն է:

Share |

Լրահոս