Բարսելոնան Դեմբելեին պատրաստ է տարեկան 10 մլն եվրո վճարել

10:02 11.08.2017

Հայտնի են «Բարսելոնայի» կողմից Դորտմունդի «Բորուսիայի» 20-ամյա հարձակվող Ուսման Դեմբելեին առաջարկված անձնական պայմանագրի պայմանները:

Իսպանական «Sport» պարբերականի տեղեկություններով, եթե ֆուտբոլիստը տեղափոխվի կատալոնական ակումբ, ապա տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ կստանա, իսկ պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարով:

«Բարսելոնան» նաև բարելավել է իր առաջարկն ու պատրաստ է հարձակվողի համար 90 մլն եվրո առաջարկել և ևս 40 մլն եվրո՝ որպես բոնուս:

«Բորուսիան» իր հերթին պաշտոնապես հայտնել է, որ հարձակվող Ուսման Դեմբելեն հեռացվել է թիմի մարզումներից: Այս կերպ, ֆուտբոլիստը պատժվել է առանց հարգելի պատճառի վերջին մարզումը բաց թողնելու համար:

Բացի դա, ակումբը տուգանել է ֆուտբոլիստին, սակայն տուգանքի չափը դեռևս հայտնի չէ:

Share |

Լրահոս