2 մասնակից և 2 մեդալ․ Միկել Կաստելայի հուշամրցաշարում հայ շախմատիստները նվաճեցին ոսկին ու արծաթը

11:50 11.08.2017

Իսպանիայում ավարտվել է Միկկաել Կաստելլայի հուշամրցաշարը, որին մասնակցում էին հայ շախմատիստմեր Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Ս․ Պետրոսյանը։

Այս մասին հայտնում է «Chess.am»-ը:

Վերջիններս գրեթե չէին զիջում առաջատարի դիրքերը։ Երեկ կայացած 9-րդ տուրում տարած հաղթանակներով նրանք վերջնականապես ամրապնդեցին իրենց դիրքերը։

143 մասնակցի մեջ միայն Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Ս․ Պետրոսյանը վաստակեցին 7․5-ական միավոր և ըստ լրացուցիչ միավորների զբաղեցրեցին համապատասխանաբար 1-ին և 2-րդ տեղերը։

Լավագույն եռյակը եզրափակեց Հնդկաստանի ներկայացուցիչ Պ․ Ինիյանը՝ 7 միավորով:

Share |

Լրահոս