Դել Բոսկե. Գուցե առանց Նեյմարի Բարսելոնան էլ ավելի լավ կխաղա

12:10 11.08.2017

Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կարծում է, որ «Բարսելոնան» կարող է օգուտ քաղել Նեյմարի՝ ՊՍԺ վաճառքից:

Խոսքը ոչ միայն ֆինանսական, այլև՝ խաղային կայունության մասին է.

«Ֆուտբոլիստի կամակորության հետ պայքարելը վտանգավոր զբաղմունք է: «Բարսելոնան» վաճառել է ֆուտբոլիստի, որը կամակոր է լինում: Հնարավոր է՝ առանց Նեյմարի նրանք էլ ավելի լավ կխաղան, ով գիտի»,- Դել Բոսկեի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Հիշեցնենք՝ «Բարսելոնայում» հանդես գալու ողջ ընթացքում Նեյմարը 186 հանդիպման է մասնակցել, դարձել է 105 գոլի և 80 գոլային փոխանցման հեղինակ:

25-ամյա բրազիլացին 222 մլն եվրոյի դիմաց վաճառվեց ՊՍԺ-ին՝ դառնալով պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը:

Share |

Լրահոս