ՄՅՈւ-ն 4 տարի առաջ հրաժարվել է գնել Իսկոյին՝ նրա չափազանց մեծ գլխի պատճառով

11:14 11.08.2017

Սըր Ալեքս Ֆերգյուսոնի՝ «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելու վերջին տարում սկաուտական ծառայությունը հետևել է «Մալագայի» կիսապաշտպան Իսկոյին:

Մանկունիացիների ավագ սկաուտը, մի քանի խաղում հետևելով իսպանացի ֆուտբոլիստի խաղին, իր հաշվետվության մեջ նշել է, որ վերջինս չի համապատասխանում թիմին.

«Նա լավն է, բայց ոչ բավականաչափ արագ: Բացի դա, նրա գլուխը շատ մեծ է՝ իր մարմնի համեմատ»,- ՄՅՈւ-ի սկաուտական ծառայության վճիռն է փոխանցում ESPN-ը:

2013 թվականի արդյունքում Իսկոն միացավ Մադրիդի «Ռեալին», իսկ մի քանի օր առաջ ճանաչվեց Եվրոպայի Սուպերգավաթի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղի լավագույն  ֆուտբոլիստը (2:1);

25-ամյա կիսապաշտպանը մադրիդյան թիմի մեկնարկային կազմում էր դուրս եկել խաղադաշտ, իսկ 74-րդ րոպեին փոխարինել էր Լուկաս Վասկեսին:

Մոտ ժամանակներս «Ռեալը» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել Իսկոյին:

Share |

Լրահոս