Նոր պայմանագրով Իսկոյի հրաժարագինը գերանհավանական կլինի

15:43 11.08.2017

Մադրիդի «Ռեալը» և թիմի կիսապաշտպան Իսկոն մոտ են նոր պայմանագիր կնքելուն:

«AS»-ը որոշակի մանրամասներ է ներկայացրել կնքվելիք համաձայնագրից.

Նոր պայմանագրով իսպանացին «արքայական» ակումբում կստանա տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ:

Հատկանշական է, ֆուտբոլիստի հրաժարագինը, որն ըստ աղբյուրի՝ կազմելու է 700 միլիոն եվրո:

Իսկոն «Ռեալի» կազմում ընդհանուր առմամբ 192 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 34 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս