Սինքֆիլդի գավաթ. Լևոն Արոնյանը շարունակում է մնալ առաջատարների թվում

10:20 11.08.2017

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում այսօր ավարտվում է շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը:

Ութերորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Պյոտր Սվիդլերի հետ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: 

Հայ գրոսմայստերը վաստակած 5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Սակայն, նույնքան միավոր ունեն նաև Մաքսիմ Վաշյե Լագրավը և Վիշվանաթան Անանդը:

Հաղթողի անունը կորոշվի վերջին՝ 9-րդ տուրում, որտեղ Լևոն Արոնյանի մրցակիցը Մագնուս Կարլսենն է:

Share |

Լրահոս