Մանչեսթեր Սիթին ցուցադրել է թարմացված հանդերձարանը (լուսանկարներ)

12:27 11.08.2017

«Մանչեսթեր Սիթին» ցուցադրել է տնային «Էթիհադ- Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտի թարմացված հանդերձարանը, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Հանդերձարանը նորացվել է մինիմալիստական ոճով և ունի կլոր տեսք: Մարզադաշտի տարածքում կառուցվել է նաև հիդրո-լողավազան՝ ֆուտբոլիստների վերականգնման համար:

Թարմացվել է նաև թունելը, որտեղով ֆուտբոլիստները դուրս են գալիս խաղադաշտ: Հիմա երկրպագուներն ավելի քան երբևէ մոտ կգտնվեն գործողություններին:

ԱՊԼ-ի 2017/18 մրցաշրջանի առաջին հանդիպումը «Մանչեսթեր Սիթին» տնային մարզադաշտում կանցկացնի օգոստոսի 21-ին՝ հյուրընկալելով «Էվերթոնին»:

Share |

Լրահոս