Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արկադի Անդրեասյանին 70-ամյակի կապակցությամբ

15:11 11.08.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել միջազգային կարգի սպորտի վարպետ Արկադի Անդրեասյանին ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և ամենայն բարիք,- հայտնում է Նախագահի պաշտոնական կայքը:

«Լինելով հայկական ֆուտբոլի պատմության լավագույն մարզիկներից մեկը՝ Դուք մեծ ավանդ եք ներդրել մարզաձևի զարգացման և տարածման գործում: Ձեր փայլուն մրցելույթները Երևանի «Արարատի» և ԽՍՀՄ հավաքականի կազմերում վառ հիշողություններ են թողել մարզասերների շրջանում:

Բարձր գնահատականի է արժանի նաև Ձեր երկարամյա մարզչական աշխատանքը»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական հեռագրում:

Share |

Լրահոս