Սևիլիան Նոլիտոյի գոլի շնորհիվ հաղթել է Ռոմային (տեսանյութ)

10:14 11.08.2017

«Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում «Սևիլիան» ընկերական խաղում մրցել է «Ռոմայի» հետ:

Հանդիպումն ավարտվել է իսպանական թիմի՝ 2:1 հաշվով հաղթանակով:

Խաղի բոլոր գոլերը խփվել են երկրորդ կեսում: Հանդիպման 73-րդ րոպեին Սերխիո Էսկուդերոն առաջ է մղել անդալուզյան ակումբին, իսկ 90-րդ րոպեին «Սևիլիայի» նորեկ Նոլիտոն հաշիվը դարձրել է 2:0:

Ավելացված ժամանակում հռոմեացիները մեկ գնդակ ետ են բերել. դիպուկ հարվածով աչքի է ընկել Էդին Ջեկոն:

«Սևիլիան» օգոստոսի 16-ին Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի շրջանակում կմրցի «Իսթանբուլ Բաշակշեհիրի» հետ, իսկ «Ռոման» օգոստոսի 20-ին «Ատալանտայի» հետ խաղով կմեկնարկի Ա Սերիայում:

Share |

Լրահոս