Միլանը մտադիր է պայմանագիր առաջարկել Իբրահիմովիչին

10:42 11.08.2017

«Միլանը» մտադիր է իր թիմ հրավիրել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, որը շարունակում է վերականգնվել վնասվածքից հետո:

Նման տեղեկատվության է տիրապետում «The Telegraph»-ը:

«Միլանը» հետաքրքրված է հարձակվողի վերադարձով, որը 2010-ից 2012 թվականների հանդես է եկել իտալական ակումբում:

Հայտնի է դարձել նաև, որ 35-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լոս-Անջելես Գելեքսին», և ամերիկյան ակումբի հետ բանակցություններն արդեն կայացել են:

Իբրահիմովիչի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվել է հունիսի 30-ին: Չնայած սրան՝ վերականգնողական փուլը ֆուտբոլիստն անցնում է մանկունիացիների՝ Կարինգթոնի բազայում, իսկ ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն չի բացառել, որ շվեդ ֆուտբոիստը նոր պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ:

Share |

Լրահոս