Կարեն Բարսեղյան. Այս պարտությունից չեմ ամաչում

21:23 11.08.2017

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրում «Գանձասար-Կապանը» հյուրընկալվեց «Փյունիկին» և պարտվեց 1:2 հաշվով:

Խաղից հետո կապանյան ակումբի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

- Շնորհավորում եմ «Փյունիկին» հաղթանակի կապակցությամբ: Սա մեր երկրորդ պարտությունն էր: Ի տարբերություն նախորդ պարտությունից, ես այս պարտությունից չեմ ամաչում, քանի որ մենք ունեինք բացահայտ առավելություն:

Ունեինք գոլ խփելու հարյուր տոկոսանոց պահ, բայց արդյունքում գոլ բաց թողեցինք և պարտվեցինք: Իհարկե, դա ցավալի է, վատ է և դժվար, սակայն ես չեմ կարող մեղադրել իմ ֆուտբոլիստներին ցանկության բացակայության կամ նվիրվածության մեջ:

Իրականությունը, ցավոք սրտի, սա է: Պետք է հետևություններ անենք, շտկենք և հետ բերենք կորցրածը: 

- Գեղամ Հարությունյանը մեկնարկային կազմում չէր: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

- Ես նախորդ հանդիպմանը դժգոհ էի նրա և ևս մեկ ֆուտբոլիստից, ով նույնպես մեկնարկային կազմում չէր: Նրանց փոխարեն խաղադաշտ մտած ֆուտբոլիստներն այսօր շատ ավելի լավ խաղացին: 

Share |

Լրահոս