Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հերթական մարզումն անցկացրեց Սլովակիայի հետ խաղից առաջ

22:31 11.08.2017

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել օգոստոսի 12-ին Սլովակիայի դեմ կայանալիք արտագնա խաղին,- տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Այսօր երեկոյան կայացած մարզմանը մասնակցեցին հավաքականի ճամբարում գտնվող բոլոր 11 խաղացողները:

Անդրանիկ Չրաբաշը մարզվեց ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ, քանի որ թեթև վնասվածք էր ստացել Բոսնիա և Հերցեգովինայի դեմ կայացած խաղում:

ԱԱ2019-ի նախընտրական փուլի Սլովակիա-Հայաստան հանդիպումը կկայանա Բրատիսլավայի «Հանտ Արենայում» և կսկսվի Երևանի ժամանակով 22:00-ին:

Share |

Լրահոս