Ռոբենն ու Ալաբան կարող են մասնակցել Կեմնիցերի հետ հանդիպմանը

20:09 11.08.2017

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ թիմի պաշտպան Դավիդ Ալաբան և կիսապաշտպան Արյեն Ռոբենն ապաքինվել են վնասվածքից: 

Մասնագետն ընդգծել է, որ ֆուտբոլիստները պատրաստ են մասնակցել Գերմանիայի Գավաթի առաջին շրջանի` «Կեմնիցերի» դեմ հանդիպմանը: 

«Ռոբենն ու Ալաբան պատրաստ են խաղալ: Նրանք, իհարկե, չեն լինի մեկնարկային կազմում, սակայն կարող են խաղալ երկրորդ խաղակեսում»,- իտալացի մասնագետի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին, Երևանի ժամանակով 17:30-ին:

Share |

Լրահոս