Բարսելոնան Լիվերպուլի հետ համաձայնության չգալու դեպքում ձեռք կբերի Էրիկսենին

22:42 11.08.2017

Կատալոնական «Բարսելոնան» թիմն ուժեղացնելու ևս մեկ տարբերակ է գտել: 

Ինչպես գրում է «Independent»-ը, «կապտանռնագույնները» Ֆիլիպե Կոուտինյոյի հարցում «Լիվերպուլի» հետ համաձայնության չգալու դեպքում կփորձեն ձեռք բերել «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Կրիստիան Էրիկսենի տրանսֆերը: 

Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 մլն եվրո, սակայն «շնաձկները» ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Բարսելոնայից» կպահանջեն ավելի բարձր գումար:

Նախորդ մրցաշրջանում Էրիկսենը Պրեմիեր լիգայում կայացած խաղերում դարձել է 8 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: 

Share |

Լրահոս