Գանձասար-Կապանը համալրում ունի

18:16 11.08.2017

«Գանձասար-Կապանը» նոր համալրում ունի,- տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կապանյան թիմը կես տարվա պայմանագիր է ստորագրել ռուս պաշտպան Ալեքսանդր Յակովցևի հետ:

23-ամյա պաշտպանը ռուսական «Սմենա» ֆուտբոլային ակումբի սան է։ Հանդես է եկել նաև «Նիկա» ակումբում։

Ֆուտբոլիստը կարող է կապանյան ակումբում իր նորամուտը նշել այսօր` «Փյունիկի» դեմ խաղում: 

Share |

Լրահոս