Մարոկկոն կարող է հյուրընկալել ԱԱ-2026-ը

23:56 11.08.2017

Մարոկկոն դիմում է ներկայացրել Ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համար: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ նշելով, որ աֆրիկյան երկրի համար սա կլինի համաշխարհային առաջնությունը հյուրընկալելու հինգերորդ փորձը:

Մինչ այս Մարոկկոն պայքարել է 1994-ի, 1998-ի, 2006-ի և 2010-ի Մունդիալների համար:

ԱԱ-2026-ը հյուրընկալելու դիմում Մարոկկոյից բացի կպայքարեն ԱՄՆ-ն, Կանադան, Մեքսիկան, որոնք համատեղ դիմում են ներկայացրել: Մարոկկոն կարող է դառնալ երկրորդ աֆրիկյան երկիրը, որը կընդունի աշխարհի առաջնությունը:

Հիշեցնենք, որ 2010-ին այն հյուրընկալել էր Հարավաֆրիկյան Հանրապետությունը:

Share |

Լրահոս