Միլանի կիսապաշտպան Բիլյան շարքից դուրս է մնացել մեկ ամսով

19:50 11.08.2017

Այսօր իտալական «Միլանի» ֆուտբոլիստները ծրագրված բուժզննում են անցել,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Հետազոտությունից պարզ է դարձել, որ թիմի կիսապաշտպան Լուկաս Բիլյան մկանային վնասվածք ունի:

Ապաքինման ժամկետը պաշտոնապես չի նշվում, սակայն ենթադրվում է, որ ֆուտբոլիստը շարքից դուրս կմնա մոտ մեկ ամիս: 

Հիշեցնենք, որ արգենտինացին «ռոսոներիների» հետ կնքել էր 3-ամյա պայմանագիր:

Share |

Լրահոս