Մոուրինյուն հաստատել է, որ ՄՅՈւ-ն բանակցում է Իբրահիմովիչի հետ

19:04 11.08.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հաստատել է, որ ակումբը ցանկանում է վերադարձնել թիմի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:

«Մենք դիտարկում ենք Իբրահիմովիչին թիմ վերադարձնելու տարբերակը: Սակայն դուք հասկանում եք, որ նրան ժամանակ է հարկավոր վնասվածքից լիովին ապաքինվելու համար:

Զլատանը չի կարող խաղալ արդեն առաջիկա խաղում: Չէի ասի, որ դա շտապ ձեռքբերում է, սակայն մենք ցանկանում ենք վերջնական որոշում կայացնել այս հարցում: 

Կարծում եմ` նա նախորդ մրցաշրջանում հասկացրել է բոլորին, որ մեկ տարին նրան բավարար չէ: Զլատանը կարծում է, որ կարող է մեզ ավելին տալ:

Նա ցանկանում է մնալ ամենաբարձր մակարդակի վրա: Ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի երկրորդ հատվածում նա միանա մեզ»,- պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում «Goal.com»-ը:

Share |

Լրահոս