Նեյմարն իր նորամուտը ՊՍԺ-ում կնշի օգոստոսի 13-ին

17:23 11.08.2017

ՊՍԺ-ի նորեկ, բրազիլացի հարձակվող Նեյմարը վերջապես կարող է նշել իր նորամուտը ֆրանսիական ակումբում: 

Ֆուտբոլիստը բաց է թողել Ֆրանսիայի առաջնության մեկնարկային տուրի հանդիպումը՝ «Բարսելոնայի» կողմից բանկային գործողություններն ավարտին չհասցնելու պատճառով: 

Հաղորդվում է, որ «կապտանռնագույնները» ստացել են ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց խոստացված գումարը և այժմ հարձակվողը կարող է մասնակցել իր նոր ակումբի հանդիպումներին: 

Ամենայն հավանականությամբ, Նեյմարը կմասնակցի օգոստոսի 13-ին կայանալիք «Գենգամի» հետ հանդիպմանը: 

Share |

Լրահոս