Փյունիկը նոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ առաջին հաղթանակը տարավ (տեսանյութ)

20:53 11.08.2017

Այսօր` օգոստոսի 11-ին Երևանի «Փյունիկը» Հայաստանի Բարձրագույն խմբի երկրորդ տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց «Գանձասար-Կապանին» և հաղթեց 2:1 հաշվով:

«Փյունիկն» իր առաջին հանդիպումն էր անցկացնում ռուս մասնագետ Ալեքսեյ Յերյոմենկոյի գլխավորությամբ, ում օգնում էր Ումար Մախիևը:

Խաղի հաշիվը 34-րդ րոպեին բացեցին տանտերերը: Աչքի ընկավ Ալիկ Առաքելյանը: Րոպեներ անց «Գանձասար-Կապանը» կարողացավ հավասարեցնել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Ալեքս Ջունիորը: 

Երկրորդ խաղակեսում «Փյունիկը» կարողացավ երկրորդ գնդակն ուղարկել Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը: 75-րդ րոպեին գոլ հեղինակեց Ռոբերտ Մինասյանը: 

Այս խաղից հետո «Փյունիկը» 4 միավորով ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նշենք, որ Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկային տուրում «Փյունիկը» ոչ-ոքի էր խաղացել «Բանանցի» հետ (2:2), իսկ «Գանձասար-Կապանը» պարտվել էր «Արարատին» 1:3 հաշվով: 

Վաղը` օգոստոսի 12-ին «Ալաշկերտը» ուժերը կչափի «Արարատի» հետ, իսկ օգոստոսի 13-ին «Շիրակը» կընդունի «Բանանցին»:

Հիշեցնենք, որ մրցող թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.

«Փյունիկ». Գոռ Մանուկյան, Արթուր Քարտաշյան, Արամ Շախնազարյան, Արմեն Մանուչարյան, Լևոն Հայրապետյան, Մաքսիմ Երմակով, Վահագն Հայրապետյան, Նարեկ Ասլանյան, Ալիկ Առաքելյան, Հովհաննես Պողոսյան, Ռոբերտ Մինասյան

«Գանձասար-Կապան». Գևորգ Կասպարով, Դամիր Մեմովիչ, Հայկ Իշխանյան, Վասպուրակ Մինասյան, Արթուր Յուսպաշյան, Ուբեյմար Անգուլո, Լուբամբո Մուսոնդա, Ալեքս Ջունիոր, Սարգիս Շահինյան, Գևորգ Նռանյան

«Փյունիկ»-«Գանձասար-Կապան»` 2:1

Գոլերը` Առաքելյան (34), Մինասյան (75) - Ջունիոր (45+2)

Share |

Լրահոս