Ալեքսեյ Յերյոմենկո. Փյունիկին որոշ դիրքերում փորձառու ֆուտբոլիստներ են պետք

21:46 11.08.2017

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց «Գանձասար-Կապանին»:

Հանդիպումից հետո «Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսեյ Յերյոմենկոն պատասխանեց լրագրողների հարցերին:

«Բնականաբար, շատ ուրախ եմ արդյունքի համար: Արդյունքը շատ կարևոր էր ինձ համար: Անչափ ուրախ եմ, որ տղաները լիովին նվիրվել էին և կատարել այն առաջադրանքները, որոնց ուղղությամբ մենք աշխատել էինք այս վերջին երկու օրերին:

Անկասկած, շատ աշխատելու տեղ կա, բայց հետագա առաջընթացի համար լավ հիմք ունենք: Թիմը հաջորդ հանդիպմանը նախապատրաստվելու համար 9-10 օր ունի:

Կարծում եմ` թիմն այլ տեսք կունենա: Խաղից խաղ կավելացնենք: Շնորհակալ եմ նրանց` նվիրված աշխատանքի համար: Հիմա մեզ մոտ ծանոթանալու գործընթաց է: 

Սա «Փյունիկի» վերջնական կազմը չէ: Որոշ դիրքերում փորձառու ֆուտբոլիստներ են պետք: Աշխատում ենք թիմը հզորացնելու վրա»,- նշել է Յերյոմենկոն:

Share |

Լրահոս