Կոուտինյոն խնդրել է իրեն տրանսֆերի հանել

13:30 12.08.2017

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն շարունակում է տրանսֆերային պատուհանի ամենաքննարկվող անձանցից մեկը լինել:

«Sky Sports»-ը հաղորդում է, որ բրազիլացին անգլիական ակումբին է դիմել իրեն տրանսֆերի հանելու խնդրանքով:

Հիշեցնենք, որ Կոուտինյոյի ծառայություններով խորապես հետաքրքրված է «Բարսելոնան», որը պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերի համար 125 միլիոն եվրո վճարել:

Ավելի վաղ «Լիվերպուլը» հայտնել էր, որ մտադիր է Կոուտինյոյին պահել թիմում:

Share |

Լրահոս