ԱՊԼ-ի մրցաշրջանը մեկնարկեց «գժական» խաղով. Արսենալ-Լեսթեր` 4:3 (լուսանկարներ, տեսանյութ)

00:39 12.08.2017

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2017/18թթ. մրցաշրջանը մեկնարկեց «Արսենալ»-«Լեսթեր» խաղով, որը դրամատիկ ավարտ ունեցավ:

Խաղի մեկնարկից անմիջապես հետո «զինագործների» նորեկ, հարձակվող Ալեքսանդր Լակազետը գլխի հարվածով գրավեց Կասպեր Շմեյխելի դարպասը: Րոպեներ անց «աղվեսների» հարձակվող Սինձի Օկազակին գլխի հարվածով պատասխանեց ֆրանսիացու գոլին:

29-րդ րոպեին հյուրերի հարձակվող Ջեյմի Վարդին հաշիվը դարձրեց 1:2: Առաջին խաղակեսի ավարտից առաջ «Արսենալը» հավասարեցրեց խաղի հաշիվը. գոլով աչքի ընկավ Դանի Ուելբեքը: Երկրորդ խաղակեսի միջնամասում Վարդին դարձավ դուբլի հեղինակ:

Խաղավարտից տասը րոպե առաջ տանտերերը կարողացան երկու գնդակ խփել հյուրերի դարպասը` ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը: Նախ գոլի հեղինակ դարձավ Աարոն Ռեմսին, իսկ երկու րոպե անց` Օլիվյե Ժիրուն:

Հիշեցնենք, որ «Արսենալը» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 19-ին, իսկ մրցակիցը կլինի «Սթոք Սիթին»: «Լեսթերը» նույն օրն ուժերը կչափի Պրեմիեր լիգայի նորեկ «Բրայթոնի» հետ:

«Արսենալ»-«Լեսթեր»` 4:3

Գոլերը` Լակազետ (2), Ուելբեք (45+2), Ռեմսի (83), Ժիրու (85) - Օկազակի (5), Վարդի (29, 56)

Share |

Լրահոս