Daily Mail. Բարսելոնան վճարել է Պաուլինյոյի հրաժարագինը

16:15 12.08.2017

Ինչպես տեղեկացնում է «Daily Mail»-ը, կատալոնական «Բարսելոնան» կարողացել է հասնել իր նպատակին և գնել չինական «Գուանչժոու Էվերգրանդի» կիսապաշտպան Պաուլինյոյի տրանսֆերը: 

«Կապտանռնագույնները» շուրջ 2 ամսվա ընթացքում բանակցություններ էին վարել չինական ակումբի հետ, բայց` ապարդյուն: 

Նեյմարի տեղափոխությունը ՊՍԺ թույն տվեց «Բարսելոնային» վճարել Պաուլինյոյի հրաժարագինը, որը կազմում էր 40 մլն եվրո: 

Եթե անգլիական պարբերականի տեղեկությունը համապատասխանի իրականությանը, ապա տեղափոխության մասին լուրը պաշտոնապես կհայտարարվի մոտակա օրերի ընթացքում: 

Share |

Լրահոս