ԱՊԼ. Գործող չեմպիոնի անակնկալ պարտությունը, այլ արդյունքներ (տեսանյութ)

20:05 12.08.2017

Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում գործող չեմպիոն «Չելսին» սեփական հարկի տակ պարտվեց «Բերնլիին» 2:3 հաշվով:

14-րդ րոպեին Գարի Կեհիլը վտանգավոր սահընկումի պատճառով հեռացվեց խաղադաշտից: Առաջին խաղակեսի միջնամասում Լոութոնն աջ եզրից գնդակն ուղարկեց «Չելսիի» տուգանային հրապարակ, որտեղ Սեմ Վոուքսը մեկ հպումով գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը:

39-րդ րոպեին Կորկը փոխանցում կատարեց Ուորդին, ով դուրս եկավ մրցակցի տուգանային հրապարակ ձախ եզրից և դիպուկ հարված կատարեց սուր անկյունից: Չորս րոպե անց գլխի հարվածով Վոուքսը դարձավ դուբլի հեղինակ:

Երկրորդ խաղակեսի միջնամասում Վիլիանի փոխանցումից հետո Ալվարո Մորատան գլխի հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը: 81-րդ րոպեին Սեսկ Ֆաբրեգասը խաղադաշտի կենտրոնում սահընկում կատարեց և նույնպես հեռացվեց խաղադաշտից: 

7 րոպե անց Մորատայի փայլուն փոխանցումից հետո Դավիդ Լուիզը հաշիվը դարձրեց 2:3: 

«Չելսի»-«Բերնլի»` 2:3

Գոլերը` Մորատա (69), Լուիս (88) - Վոուքս (24, 43), Ուորդ (39)

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Վեսթ Բրոմվիչ»-«Բորնմութ»` 1:0

Գոլը` Հեգազի (31)

«Էվերթոն»-«Սթոք Սիթի»` 1:0

Գոլը` Ռունի (45+1)

«Սաութհեմփթոն»-«Սուոնսի»` 0:0

«Կրիստալ Փելաս»-«Հադերսֆիլդ»` 0:3

Գոլերը` Ուորդ (23, ինքնագոլ), Մունյե (26, 73)

Share |

Լրահոս