Եղիշե Մելիքյանի Ստալը պարտվել է Վորսկլային, Մալաքյան եղբայրները և Կադիմյանը մասնակցել են խաղին

20:40 12.08.2017

Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում Եղիշե Մելիքյանի գլխավորած «Ստալը» սեփական հարկի տակ ընդունեց «Վորսկլային»: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 1:0:

Հանդիպման միակ գոլը խփվեց մրցավարի կողմից ավելացված րոպեին: 

«Ստալի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Էդգար Մալաքյանը: «Ստալի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 86-րդ րոպեին:

Հանդիպմանը մասնակցեց նաև «Վորսկլայի» հարձակվող Գեղամ Կադիմյանը, ով խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 74-րդ րոպեին: 

Նշենք, որ «Ստալը» այս խաղից հետո մնաց մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում, իսկ «Վորսկլան»` 3-րդ հորիզոնականում: 

«Ստալ»-«Վորսկլա»` 0:1

Գոլը` Դալկու (90+1)

Share |

Լրահոս