Կլոպը` հրաժարագների մասին. Նույնիսկ Մեսսիի տեղափոխությունն այլ ակումբ ավելի հավանական է դարձել

18:02 12.08.2017

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել, որ Նեյմարի տեղափոխությունը ՊՍԺ մեծ ազդեցություն կթողնի ֆուտբոլում: Ըստ գերմանացի մասնագետի` այժմ ամեն ինչ հնարավոր է դարձել: 

«Նախկինում անհնար էր գնել թիմի առաջատար ֆուտբոլիստի տրանսֆերը: Այժմ Մեսսիի տեղափոխությունն այլ ակումբ ավելի հավանական է դարձել: 

Անցյալում դա պարզապես անհնար կթվար: «Բարսելոնան» Մեսսիի հրաժարագինը հենց այնպես է կազմել` չկարծելով, որ հետագայում կհայտնվի ինչ-որ մեկը և կվճարի այդ գումարը»,- գերմանացի մասնագետի խոսքն է մեջբերում «Goal»-ը` հղում անելով «DAZN»-ին:

Հիշեցնենք, որ Մեսսիի հրաժարագինը կազմում է 300 մլն եվրո: 

Share |

Լրահոս