Լացիոյի նախագահ. Ֆուտբոլում միշտ էլ կլինեն հարուստներ և աղքատներ

18:27 12.08.2017

«Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն խոսել է թիմի հարձակվող Բալդե Կեյտայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: 

Միջազգային լրատվամիջոցները վերջինիս կապում են Թուրինի «Յուվենտուսի» հետ:

«Շուտով հարցը կստանա իր տրամաբանական լուծումը: Ես լիովին վստահում եմ իմ թիմի մարզական տնօրենին: Ա Սերիան հոգ է տարել, որ ֆինանսական հարցերում ոչ մի խնդիր չլինի: 

Միշտ էլ կլինեն հարուստներ և աղքատներ, սակայն մարզական արդյունքները գործոնների միացումն է: Հաջողակ նախագիծ ունենալու համար, իհարկե, ներդրումներ են պետք»,- Լոտիտոյի խոսքն է մեջբերում «Football Italia»-ն:

Share |

Լրահոս