Մահրեզն իր ծառայություններն առաջարկել է Բարսելոնային

19:03 12.08.2017

Անգլիական «Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը ցանկանում է կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»,- գրում է «Football Italia»-ն:

Ալժիրցին արդեն իսկ առաջարկել է իր ծառայությունները «կապտանռնագույններին»: Մահրեզը ցանկանում է լքել «Լեսթերը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ֆուտբոլիստը հուսով է, որ «Բարսելոնան» պայմանագիր կկնքի իր հետ, որպեսզի վերջինս փոխարինի թիմը լքած Նեյմարին:

Հիշեցնենք, որ Մահրեզի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է իտալական «Ռոման»:

Share |

Լրահոս