Մանչեսթեր Սիթին հաղթեց Պրեմիեր լիգայի նորեկին (լուսանկարներ, տեսանյութ)

22:22 12.08.2017

Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում առաջնության նորեկ «Բրայթոնը» սեփական հարկի տակ ընդունեց «Մանչեսթեր Սիթիին»:

Խաղն ավարտվեց «քաղաքայինների» հաղթանակով` 2:0: Խաղի հաշիվը 70-րդ րոպեին բացեց Սերխիո Ագուերոն: Րոպեներ անց գնդակը սեփական դարպասն ուղարկեց Լյուիս Դանքը:

Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» երկրորդ տուրում կհանդիպի «Էվերթոնին», իսկ «Բրայթոնը»` «Լեսթերին»:

«Բրայթոն»-«Մանչեսթեր Սիթի»` 0:2

Գոլը` Ագուերո (70), Դանք (74, ինքնագոլ)

Share |

Լրահոս