Մակեդոնիայի առաջնություն. Վարդարը մեկնարկեց պարտությամբ

21:14 12.08.2017

Մակեդոնիայի 2017/18թթ. առաջնության մեկնարկային տուրում «Վարդարը» հյուրընկալվեց «Շկենդիային» և պարտվեց 0:2 հաշվով:

«Վարդարի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանն ու Տիգրան Բարսեղյանը:

Նշենք, որ «Վարդարը» Մակեդոնիայի առաջնության երկրորդ տուրում կհանդիպի «Լոկոմոտիվ Սկոպյեին»:

Share |

Լրահոս