Մարտական ոչ-ոքի Ուոթֆորդ-Լիվերպուլ խաղում (լուսանկարներ, տեսանյութ)

17:37 12.08.2017

Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Ուոթֆորդին»:

«Վիկարեյջ Ռոուդ» ստադիոնում կայացած խաղում խփվեց 6 գոլ` 3:3: 

Հանդիպման հաշիվը բացեցին տանտերերը: 8-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ստեֆանո Օկակա Չուկան: 29-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Սադիո Մանեն հավասարեցրեց հաշիվը: Րոպեներ անց տանտերերն առաջ անցան հաշվի մեջ: Գոլ հեղինակեց Աբդուլայե Դուկուրեն:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հյուրերի կիսապաշտպան Ռոբերտո Ֆիրմինոն անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը` հաշիվը դարձնելով 2:2: Երկու րոպե անց դիպուկ գտնվեց «մերսիսայդցիների» կիսապաշտպան Մուհամեդ Սալահը:

Խաղավերջում տանտերերը կարողացան երրորդ գնդակն ուղարկել Սիմոն Մինյոլեի պաշտպանած դարպասը և փրկվեցին պարտությունից: 

Նշենք, որ երկրորդ տուրում «Լիվերպուլը» ուժերը կչափի «Կրիստալ Փելասի», իսկ «Ուոթֆորդը»` «Բորնմութի» հետ:

«Ուոթֆորդ»-«Լիվերպուլ»` 3:3

Գոլերը` Չուկա (8), Դուկուրե (32), Բրիտոս (90+3) - Մանե (29), Ֆիրմինո (55, 11 մետրանոց), Սալահ (57)

Share |

Լրահոս