Գերմանիայի Գավաթ. Սարգիս Ադամյանն իր թիմի հետ 1/16 եզրափակչում է

01:06 13.08.2017

Գերմանիայի Գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում «Ռեգենսբուրգը» 3:1 հաշվով հաղթել է «Դարմշտադտին»:

Հանդիպման 80-րդ րոպեին «Ռեգենսբուրգի» կազմում փոխարինման է մտել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը:

«Ռեգենսբուրգը» Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում է:

Նշենք, որ գերմանական 2-րդ Բունդեսլիգայում (նաև ուժով 2-րդ) հայ ֆուտբոլիստի թիմը 2 հանդիպումներում պարտվել է:

Share |

Լրահոս