Առաջին խումբ. Արցախը և Լոռին պաշտոնական առաջին խաղում հաղթեցին (տեսանյութ)

20:26 14.08.2017

Հայաստանի Առաջին խմբի առաջնության երկրորդ տուրում նորեկներ «Արցախը» և «Լոռին» պաշտոնական խաղերում առաջին հաղթանակը տարան:

«Լոռին» ընդունեց «Փյունիկ-2»-ին և հաղթեց 2:1 հաշվով, «Արցախը» նվազագույն հաշվով հաղթեց «Բանանց-2»-ին, «Էրեբունին» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Արարատ-2»-ին, «Գանձասար-Կապան-2»-ը պարտվեց «Ալաշկերտ-2»-ին` 2:4, իսկ «Շիրակ-2»-«Ավան Ակադեմիա» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2:

Նշենք, որ երկրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է «Արարատ-2»-ը:

«Արցախ»-«Բանանց-2» հանդիպման գոլը` ստորև.

Share |

Լրահոս