Մխիթարյանը Քերինգթոն է ժամանել կարմիր Ֆերարիով (լուսանկարներ)

19:46 16.08.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն այսօր ժամանել են Քրինգթոնի մարզաբազա` Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Սուոնսիի» հետ կայանալիք խաղին նախապատրաստվելու համար:

Մարզմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մարզաբազա է ժամանել կարմիր «Ֆերարիով»,- գրում է «Mirror»-ը:

Մարզումից առաջ «կարմիր սատանաների» ֆուտբոլիստները ստորագրություններ են բաժանել և լուսանկարվել երկրպագուների հետ:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում 4:0 հաշվով ջախջախել է «Վեսթ Հեմին»:

Share |

Լրահոս