ԵԼ. Փլեյ օֆ. Տիգրան Բարսեղյանի գոլն օգնեց Վարդարին հաղթել Ֆեներբախչեին (տեսանյութ)

23:54 17.08.2017

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ օֆ փուլում մակեդոնական «Վարդարը» «Ֆիլիպ II» ստադիոնում ընդունեց թուրքական «Ֆեներբախչեին» և հաղթեց 2:0 հաշվով:

Հանդիպման հաշիվը բացեց «Վարդարի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ով մասնակցեց ամբողջ խաղին: Խաղավերջում Մեհմեդ Թոփալը գնդակն ուղարկեց սեփական դարպասը:

«Վարդարի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ընտրանու պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:

Նշենք, որ մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 24-ին:

«Վարդար»-«Ֆեներբախչե»` 2:0

Գոլը` Բարսեղյան (20), Թոփալ (90+2, ինքնագոլ)

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքերը.

«Հաբնարֆյորդյուր» (Իսլանդիա)-«Բրագա» (Պորտուգալիա)` 1:2

ՊԱՕԿ (Հունաստան)-«Էստերսունդ» (Շվեդիա)` 3:1

Share |

Լրահոս