Մխիթարյանի երկու գոլային փոխանցումներն օգնեցին ՄՅՈւ-ին հաղթել Սուոնսիին (տեսանյութ)

17:20 19.08.2017

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 4:0 հաշվով հաղթել է «Սուոնսիին»:

Հանդիպման հաշիվն ընդմիջումից առաջ բացել է մանչեսթերցիների պաշտպան Էրիկ Բային: 80-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո «կարմիր սատանաների» առավելությունը կրկնապատկել է Ռոմելու Լուկակուն: Երկու րոպե անց Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել է Պոլ Պոգբան: «Մանչեսթեր Յունայթեդի» չորրորդ գնդակը խփել է ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը:

Այսպիսով, Հենրիխ Մխիթարյանն Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 2 խաղում դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ:

«Մանչեսթեր Յունայթեդը» երկու խաղում տարել է նույնքան հաղթանակ:

 

Share |

Լրահոս