Առաջին խումբ. Արցախը և Լոռին խոշոր հաշվով հաղթանակներ տարան

19:33 21.08.2017

Այսօր կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 3-րդ տուրի հանդիպումները:

«Արցախը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Գանձասար-Կապան-2»-ին: 57-րդ րոպեին Էդուարդ Ավագյանը բացել է հաշիվը, իսկ 2 րոպե անց Նարեկ Գյոզալյանը կրկնապատկել է այն: Ավելացված 2-րդ րոպեին Վահան Ադլոյանի վաստակած 11 մետրանոցը հստակ է իրացրել Գոռ Մկրտումյանը:

«Լոռին» հյուրընկալվեց «Էրեբունիին» և ջախջախեց 5:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Էդգար Մկրտչյանը: Մեկ անգամ աչքի ընկան Էրիկ Ղարիբյանը, Տինգա Տեին և Վարդան Մովսիսյանը:

«Բանանց-2»-ի և «Արարատ-2»-ի միջև կայացած հանդիպումը գոլազուրկ ավարտ ունեցավ:

«Փյունիկ-2»-«Շիրակ-2» խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 1:0: Խաղի միակ գոլը խփեց Սամվել Խաչիկյանը:

«Ալաշկերտ-2»-ը հյուրընկալվեց «Ավան-Ակադեմիային»: Առաջին խաղակեսում խփած դաշտի տերերի գոլին ալաշկերտցիները պատասխանեցին խաղավերջում` Մհեր Սահակյանի դիպուկ հարվածով: 

Share |

Լրահոս