Լարված իրավիճակ Բարսելոնայում. առաջատարներն անհանգստացած են

22:36 21.08.2017

Կատալոնական «Բարսելոնայի» առաջատարները դժգոհ են թիմի ղեկավարությունից, մասնավորապես ակումբի տեխնիկական տնօրեն Ռոբերտո Ֆերնանդեսի աշխատանքից: 

Ինչպես գրում է «Cadena SER»-ը, «կապտանռնագույնների» առաջատարներն անհանգստացած են ակումբի գործարքների հետ կապված խնդիրներից:

Հաղորդվում է, որ դա Լիոնել Մեսսիի` «Բարսելոնայի» հետ պայմանագիրը չերկարաձգելու առաջին պատճառն է: 30-ամյա արգենտինացին մտահոգված է և չգիտի, թե ակումբն ապագայում ինչ ծրագիր է իրեն առաջարկելու: 

Տվյալ հարցն անհանգստացնում է նաև մյուս ֆուտբոլիստներին: Վերջերս թիմի կիսապաշտպան Անդրես Ինիեստան հաստատել էր, որ ցանկանում է փոխել ակումբային գրանցումը: 

Share |

Լրահոս