Անրին և Ջերարդը գովել են Մխիթարյանին

15:25 22.08.2017

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Սուոնսիին» հաղթելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գովեստի խոսքերի է արժանացել Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրիի և «Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդի կողմից:

«Երբ նայում ես Մխիթարյանին, նա բարձրահասակ չէ, այնքան էլ ուժեղ չէ, սակայն երբ Հենրիխն անցավ գործի և նվիրեց այդ գոլը Պոգբային... Հիացնում է, թե ինչպես է նա պահում տեմպը և տեսնում դաշտը»,- ասել է Անրին:

«Նրանք շատ լավ են պահում տեմպը, Մխիթարյանն ազատ գոտիներ է ստեղծում Լուկակուի համար, իսկ Մատիչը կայունացնում է խաղը՝ չեզոքացնելով մրցակցի գրոհները»,- հայտնել է Ջերարդը:

Share |

Լրահոս