Սոչիի ոստիկանությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել Միհրան Հարությունյանի դեմ

14:24 23.08.2017

Սոչիի ոստիկանությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբիշ Միհրան Հարությունյանի դեմ:

Հարությունյանի դեմ բողոք էր ներկայացրել մոսկվացի մոդել Նիկոլ Տեն, որը հայ մարզիկին մեղադրում էր իրեն ծեծելու մեջ:

Այս մասին հայտնում է «rusarminfo»-ն:

Դատաբժշկական փորձաքննության արդյունքում այն փաստերը, որոնք աղջիկը ներկայացրել է իր դիմումի մեջ, չեն հաստատվել: Այդ իսկ պատճառով, իրավապահ մարմինների որևէ հիմք չեն ունեցել քրեական գործ հարուցելու համար:

Ոստիկանությունը հրապարակել է նաև Նիկոլ Տենի հեռախոսային նամակագրության լուսանկարը, որում մոդելն իր ընկերուհուն խնդրում է հարվածել իրեն` ոստիկանությունում Հարությունյանին մեղադրելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Միհրան Հարությունյանը այս օրերին զբաղված է հարսանեկան նախապատրաստություններով, որը կկայանա օգոստոսի 30-ին Հայաստանում:

Share |

Լրահոս

Loading...