Միհրան Հարությունյանը օգոստոսի 30-ին կամուսնանա

13:17 23.08.2017

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը այս օրերին պատրաստվում է իր հարսանիքին։

Միհրանի և սիրելիի` երգչուհի, պարուհի Բեբիա Մակտինայի հարսանիքը կկայանա օգոստոսի 30–ին, իսկ թե որտեղ` դեռևս հայտնի չէ:

«Մոսկովսկի կոմսոմոլեցին» տված հարցազրույցում այս մասին հայտնել է Միհրանի ներկայացուցիչ Արթուր Գալստյանը:

Միհրանը սիրելիին ամուսնության առաջարկություն արեց իր 28–ամյակի օրը։

«Ուզում եմ մինչև կյանքիս վերջին օրը միայն դու լինես կողքիս։ Ես ուզում եմ, որ դու դառնաս իմ կինը»,– ասել էր ըմբշամարտիկը։

Այժմ Միհրանը Ստեփանակերտում է: Հարսանիքին պատրաստվելուն զուգահեռ նա համապատասխան տեղ է փնտրում հունահռոմեական ոճի ըմբշամարտի անվճար դպրոց բացելու համար։ Մարզիկը պատրաստվում է այն բացել 2018 թվականին։

Share |

Լրահոս

Loading...