Աշխարհի չեմպիոնները վերադարձան Հայաստան

16:26 23.08.2017

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Կիև-Երևան չվերթով այսօր Փարիզից ժամանեց Երևան, որտեղ մասնակցում էր ըմբշամարտի աշխարհի առաջնությանը:

Մեր մարզիկներին օդանավակայանում դիմավորել են ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ովքեր դափնիներ են հանձնել նորընծա չեմպիոններին և նրանց մարզիչներին:

Հունահռոմեական ոճի ըմբաշամրտի հավաքականին «Զվարթնոց» օդանավակայնում դիմավորել են նաև հարյուրավոր երկրպագուներ, հայտնում է «ArmSport.am»-ի թղթակիցը:

Հիշեցնենք մեր ընտրանին երկու ոսկե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում։ 98 կգ քաշային կարգում հավասարը չունեցավ Արթուր Ալեքսանյանը, իսկ 80 կգ քաշային կարգում աշխարհի ուժեղագույն ըմբիշ ճանաչվեց Մաքսիմ Մանուկյանը:

 
Share |

Լրահոս