Ադրբեջանցիները չեն ցանկանում հանդիպել Մխիթարյանին Չեմպիոնների լիգայում

19:07 24.08.2017

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությանն անդրադառնալիս ադրբեջանական «Haqqin.az»-ը գրել է նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և «կարմիր սատանաների» կազմում հանդես եկող հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Վիճակահանության մասին գրելիս կարելի է առանձնացնել «Մանչեսթեր Յունայթեդին», որի կազմում հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը: Եթե «Ղարաբաղն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հայտնվեն նույն խմբում, ապա դժվար թե Մխիթարյանը կարողանա խաղալ Բաքվում:

Երկու տարի առաջ հայ ֆուտբոլիստը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել Բաքվում «Գաբալայի» հետ հանդիպմանը: Քաղաքական հարցերից զերծ մնալու համար ավելի լավ կլիներ, որ վիճակահանությունը ՄՅՈւ-ին և «Ղարաբաղին» տարբեր խմբերում ընդգրկեր:

Բացի այդ, եթե «Ղարաբաղը» գոլեր բաց թողնի Չեմպիոնների լիգայում, ապա այդ գոլերը թող լինեն Մեսսիից և Նեյմարից, այլ ոչ թե Մխիթարյանից»,- գրված է կայքում:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա այսօր, Երևանի ժամանակով 20:00-ին: 

Share |

Լրահոս